Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վան նահանգի Հայոց ձոր (թուրք․ անվանումը՝ Գյուրփընար) գավառում իրականացված պեղումների արդյունքում բացահայտվել է մի ուրարտացի կնոջ դամբարան, որը թաղված է եղել բազմաթիվ զարդերի հետ միասին։
Akunq.net–ի փոխանցմամբ՝ Վանում պեղումները շարունակվում են «Հարյուրերորդ տարի» համալսարանի Գրականության ֆակուլտետի հնագիտության ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆ․ Ռաֆեթ Չավուշօղլուի հսկողության տակ։ Կնոջ կմախքն ուսումնասիրվելու է մարդաբանների լաբորատորիայում, որից հետո միայն կբացահայտվեն նրա մահվան պատճառները և հստակ տարիքը։
Թուրքական TRT–ի հետ զրույցում պրոֆ․ Չավուշօղլուն հայտնել է, որ այս պեղումների շնորհիվ մեկ անգամ ևս հավաստիացել են, թե ուրարտացիների համար որքան կարևոր է եղել հանգուցյալին զարդերով թաղելու ավանդույթը, և հավելել․
«Վերջին գերեզմանը, որ պեղել ենք, պատկանում է 20-25 տարեկան մի կնոջ։ Այստեղ հատկապես կարևոր է այն փաստը, որ այդ կինը թաղված է եղել իր բոլոր զարդերով։ Կմախքի վրա կարծես զարդերի մի ամբողջ հավաքածու լինի։ Այս կմախքը ցույց է տալիս, որ ուրարտացի կանանց զարդարվելու արվեստը շատ բարձր մակարդակի վրա է գտնվել։ Մենք նաև համոզվեցինք, որ այս կմախքը պատկանում է ազնվական ցեղից սերած մի կնոջ»։
Թուրք գիտնականը հայտնել է նաև, որ կմախքի վրա հայտնաբերել են երկու ապարանջան, մի բրոնզե մատանի, ականջօղեր ու կիսաթանկարժեք քարերից պատրաստված մի մանյակ։