կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-07 09:17
Աշխարհ

Ճապոնիային «Հայշեն» սուպերթայֆունն է մոտենում

Ճապոնիային «Հայշեն» սուպերթայֆունն է մոտենում

Ճապոնիայի Կյուսյու կղզու գրեթե 430 հազար շենքեր առանց էլեկտրականության են մնացել, երբ կղզուն է մոտեցել «Հայշեն» սուպերթայֆունը. հայտնում է BBC-ն՝ նշելով, որ տեղի իշխանությունները ժամանակին են տարհանման մասին հրաման արձակել ափամերձ քաղաքների ավելի քան 200 հազար մարդկանց։

Այս պահի դրությամբ փակված են Ճապոնիայի արեւմտյան պրեֆեկտուրաների գործարանները, դպրոցները, խանութները, ձեռնարկությունները։ Բացի այդ՝ հարյուրավոր ավիաչվերթեր չեղարկվել են, իսկ երկաթուղային հաղորդակցությունը դադարեցվել է։

Ռուսական Պրիմորյեում ու Կորեական թերակղզում նույնպես պատրաստվում են տարերքին։

Ավելի վաղ ճապոնական օդերևութաբանական կենտրոնի ղեկավար Յոշիհիսա Նակամոտոն նախազգուշացրել էր, որ «Հայշենն» իր հզորությունը պահպանում է։ Նա նշել էր. «Սպասվում են ռեկորդային տեղումներ։ Դրանք կարող են առաջացնել սողանքներ կամ անգամ խոշոր գետերի հզոր վարարում։ Ցածրադիր հատվածներում կարող են տեղի ունենալ ջրհեղեղներ, հատկապես՝ գետաբերաններում»:

ԶԼՄ-ի տեղեկացմամբ՝ «Հայշենը» սուպերթայֆուն է որակվում, քանի որ դրա կենտրոնում քամու արագությունը հասնում է վայրկյանում 80 մետրի կամ ժամում գրեթե 290 կիլոմետրի։ «Հայշեն»-ի հարվածին ռուսական Պրիմորյեում սպասում են երկուշաբթի-երեքշաբթի. այս տարածաշրջանում ուժեղացված հսկողություն են իրակացնում ԱԻՆ ուժերը։

NASA Satellite Finds Haishen Now a Super Typhoon – With a 31 Mile-Wide Eye