| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր Ճապոնիայի Հոնսյու կղզու արեւելյան ափեզրին դարձյալ երկրաշարժ է տեղի ունեցել` 5,8 մագնիտուդով, ուժեղ ցնցումներ են զգացվել նաեւ Տոկիոյում:
Աշխարհի տարբեր երկրներ պատրաստակամություն են հայտնել օգնել Ճապոնիային մարտի 11-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքները վերացնելու հարցում:
Ամերիկյան, գերմանական, շվեյցարական, հունգարական եւ թայվանական փրկարար խմբերը, զինված են ժամանակակից սարքավորումներով, փրկարար շների օգնությամբ արդեն աշխատում են աղետի գոտում: Եղանակային պայմաններն այնպիսին են, որ նրանք հույս ունեն դեռեւս 5 օրվա ընթացքում փրկել փլատակների տակ մնացածներին:
Ի դեպ, ՀՀ նախագահի հանձնարարությամբ լրիվ պատրաստականության է բերված Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության 25 հոգանոց փրկարար ջոկատը: Եթե Ճապոնիան համաձայնություն տա, նրանցից 22-ը կմեկնեն աղետի գոտի: