|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
ԱՊՀ նախագահությունը Տաջիկստանից փոխանցվեց Թուրքմենստանին: Որոշումը կայացվեց Դուշանբեում` ԱՊՀ մասնակից պետությունների խորհրդի հերթական նիստում, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը ընդլայնված նիստում տեղեկացրել է, որ նեղ կազմում նիստում ամփոփվել են ԱՊՀ շրջանակում ընթացիկ տարվա համագործակցության արդյունքները և քննարկվել ԱՊՀ շրջանակում փոխգործակցության հետագա զարգացման հիմնական ուղղությունները: «Հատուկ ուշադրություն է դարձվել 2020 թվականին Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակի տոնակատարությունները համատեղ նշելու նախապատրաստական աշխատանքներին»,- ասել է նա: