|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ավստրալիայի ոստիկանությունը լոքդաունի դեմ բողոքի ցույցերի ֆոնին տասնյակ ձերբակալություններ է իրականացրել: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ցույցերին ամբողջ երկրում մասնակցում են հարյուրավոր մարդիկ: Ավստրալիայում կորոնավիրուսի բռնկման կենտրոն Մելբուրն քաղաքում շուրջ 300 մարդ երթ է անցկացրել ՝ ընդդեմ մեկ ամիս շարունակ գործող կոշտ սահմանափող միջոցառումների: Ավելի փոքրաթիվ ցույցեր տեղի են ունեցել Սիդնեյում, Բրիսբենում, Ադելաիդայում և Պերթում: Սեպտեմբերի 4-ին վարչապետ Սքոթ Մորիսոնն ասել էր, որ երկրի 8 նահանգներից 7-ը պայմանավորվել են բացել իրենց ներքին սահմանները մինչև դեկտեմբեր:
Ավստրալիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը ավելի քան 26 հազար է: