Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Ոստիկանները Վաշինգտոնում աֆրոամերիկացու են գնդակահարել: Այդ մասին սեպտեմբերի 2-ին հաղորդել է Կոլումբիայի օկրուգի ոստիկանությունը՝ հայտնելով, որ միջադեպի վայրում գտնվել է հրազեն:
Մայրաքաղաքի ոստիկանության պետ Փիթեր Նյուսեմն ավելի ուշ լրագրողներին հայտնել է, որ հրաձգությունը տեղի է ունեցել Անաքոստիայի ռազմաբազայից ոչ հեռու: Կարգի պահապանները մոտեցել են ավտոմեքենային, որում, ենթադրաբար, նստած են եղել զինված մարդիկ: Մի քանի հոգի դուրս են թռել ավտոմեքենայից եւ դիմել փախուստի: Այդ պահին ոստիկաններից մեկը կրակել է և վիրավորել փախչող երիտասարդին: Նա հոսպիտալացվել է, հիվանդանոցում արձանագրել են նրա մահը:
«Մենք կարծում ենք, որ կասկածյալի մոտ այդ ժամանակ (հրաձգության) զենք է եղել»,- ասել է Նյուսեմը:
ԱՄՆ-ում բողոքների եւ անկարգությունների ալիքը տարածվել է մայիսի վերջից: Բողոքողներն արդարություն են պահանջում այն աֆրոամերիկացիների գործերում, որոնք սպանվել կամ տուժել են ոստիկանության ձեռքից: Մի շարք քաղաքներում, ներառյալ՝ մայրաքաղաք Վաշինգտոնում, եղել են զանգվածային անկարգություններ եւ կողոպուտներ: