կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-03 13:01
Աշխարհ

ՌԴ-ն վերսկսում է թռիչքները երեք երկրի հետ

ՌԴ-ն վերսկսում է թռիչքները երեք երկրի հետ

Ռուսաստանի Դաշնությունը վերսկսում է թռիչքները դեպի Եգիպտոս, Արաբական Միացյալ Էմիրություններ և Մալդիվներ.  հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ ՌԴ նախարարների կաբինետին հղումով:

Հատարարությունում, մասնավորապես, նշվում է. «Վարչապետ Միխայիլ Միշուստինը հրամանագիր է ստորագրել հետեւյալ երկրների հետ փոխադարձ հիմքերով միջազգային թռիչքները վերսկսելու մասին՝ Եգիպտոս (Կահիրե)` շաբաթական երեք չվերթ, Արաբական Միացյալ Էմիրություններ (Դուբայ)` շաբաթական երկու թռիչք, Մալդիվների Հանրապետություն (Վելանայի օդանավակայան)` շաբաթական երկու թռիչք»:

Հստակեցվում է՝ որոշումը կայացվել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի կողմից` հիմնվելով նախապես հնչեցված չափանիշների (այն է՝ 100 հազար բնակչի հաշվով կորոնավիրուսով վարակման 40 նոր դեպք, 14 օրվա ընթացքում մեկ տոկոսից ոչ ավելի նոր դեպքերի օրական աճ, ինչպես նաև կորոնավիրուսի տարածման գործակից` յոթ օրվա ընթացքում մեկից ոչ ավելի դեպք), և փոխադարձության սկզբունքների հիման վրա:

Միևնույն ժամանակ, Շվեյցարիայի հետ օդային երթևեկության հաճախականությունը կավելանա՝ հասնելով շաբաթական չորս թռիչքի՝ «Աերոֆլոտ»-ի երկու չվերթ՝ Մոսկվա-Ժնեւ-Մոսկվա երթուղով, Swiss Air-ի երկու չվերթ՝ Ցյուրիխ-Մոսկվա-Ցյուրիխ երթուղով: Հիշեցնենք՝ մինչ այս դրանք իրականացվում էին շաբաթական մեկ անգամ: