|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.32 |
| EUR | ⚊ | € 424.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.2392 |
| GBP | ⚊ | £ 495.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
ՀՀ վարչապետի պարտականությունները կատարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՀՀ վարչապետի մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին որոշում է ստորագրել.
«Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հունիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հարակից զեկուցող) նշանակելու մասին» N 743-Ա որոշման մեջ «նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանին» բառերը փոխարինել «նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանին» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի մարտի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հարակից զեկուցող) նշանակելու մասին» N 401-Ա որոշման մեջ «նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանին» բառերը փոխարինել «նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանին» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի մայիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հարակից զեկուցող) նշանակելու մասին» N 564-Ա որոշման մեջ «նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանին» բառերը փոխարինել «նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանին» բառերով»,-ասված է որոշման մեջ: