|
Փոխարժեքներ
07 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.48 |
| EUR | ⚊ | € 440.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7307 |
| GBP | ⚊ | £ 500.28 |
| GEL | ⚊ | ₾ 141.4 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը փորձում է տարանջատվել Նիկոլ Փաշինյանից ու ՔՊ-ից․ երեկ, երբ ՔՊ-ական վերնախավը գաղտագողի, ոստիկանների ուղեկցությամբ արշավում էր դեպի Սարդարապատի հուշահամալիր, Տիգրան Ավինյանն անկաշկանդ շրջում էր Ապարանի փողոցներով` բոլոր իշխանությունների սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանի հետ թեւանցուկ: Ապարանում, իհարկե, ամեն տարի են Հանրապետության օրը նշել` Բաշ-Ապարանի հերոսամարտին նվիրված համալիրի տարածքում տոնական միջոցառում ու հյուրասիրություն կազմակերպելով, բայց նախորդ տարիներին «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունն էր անողը, եւ Լֆիկը բոլորովին այլ կազմի հետ էր նշում` նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի ու նրա եղբոր, Նապոլեոն Ազիզյանի, Վրեժ Մարկոսյանի, Վահրամ Մարտիրոսյանի եւ այլ ՀՀԿ-ականների։