Փոխարժեքներ
19 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.97 |
EUR | ⚊ | € 410.79 |
RUB | ⚊ | ₽ 3.89 |
GBP | ⚊ | £ 491.54 |
GEL | ⚊ | ₾ 142.35 |
ՀՅԴ հանրային կապերի գրասենյակի պատասխանատու Արտակ Սարգսյանը գրում է.
«Ապագայի մասին մեր պատկերացումները միս ու արյուն են ստանում, հատկապես, Արցախում, որտեղ բարձրացավ մեր նորօրյա պայքարի դրոշն ու պսակվեց հայկական երկրորդ հանրապետության ծնունդով: Արցախն ապահովում է մեր համազգային միասնականությունն ու պայքարի նպատակաուղվածությունը, զարգացման հեռանկարն ու պանթուրքիզմի դեմ պայքարը, քանզի որքան հեռու են Թուրքայայի և Ադրբեջանի սահմանները ու նրանց մեջ լայն Հայաստանի տարածքը, այնքան ապահով է Հայաստանն ու հայությունը: Մենք դատապարտված ենք ոչ միայն զարգանալու հանուն Հայաստանի ու հայության, այլև ընդդեմ թուրքականության, որը սպառնալիք կմնա դեռ երկար ժամանակ: Հայաստանն ու Արցախը, որպես մեկ ամբողջություն, աշխարհասփյուռ հայության ձգողականությունն են, որտեղ կոփվում են մեր տեսակի լինելիության և զարգացման հիմնաքարերը: Արցախը հայրենիք է և պետականություն և փառք այն սերնդին, ով կանի ավելին, քան Արցախի ազատագրումն էր և նրա անկախության ամրապնդումը»: