կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-31 19:53
Քաղաքական

Այս պահին Էրդողանին պատրաստ է ձայնը տալ ընտրողների 37%-ը. սոցհարցում

Այս պահին Էրդողանին պատրաստ է ձայնը տալ ընտրողների 37%-ը. սոցհարցում

Թուրքական «Avrasya» սոցիոլոգիական կազմակերպություն կողմից իրականացված վերջին հարցման արդյունքներով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարկանիշն այս պահին 37.2%-է կազմում: Ուշագրավ է, որ հարցվածների զգալի մասն ասել է, որ Էրդողանի՝ նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու դեպքում նրան քվե չեն տալու: Էրդողանին դեմ արտահայտվածները կազմել են հարցվածների 42.2%-ը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Քաղաքական կուսակցությունների շրջանում դեռևս շարունակում է առաջատարը մնալ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ)՝ 36.9%: ԱԶԿ-ի խորհրդարանական դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցությանը (MHP-ԱՇԿ) պատրաստ է իր ձայնը տալ հարցվածների 7.1%-ը: ԱԶԿ-ի ու ԱՇԿ-ի դաշինքին (Cumhur) պատրաստ է ընտրել հարցվածների 43%-ը:

Գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) վարկանիշը կազմել է 28.1%, իսկ դրա խորհրդարանական դաշնակից «Լավ» կուսակցությանը՝ 11.4%:

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությանն (HDP-ԺԴԿ) ընտրելու պատրաստակամություն է հայտնել հարցվածների 10.6%-ը: