Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լրագրող, պատմաբան, հրապարակախոս, սցենարիստ Սպարտակ Ղարաբաղցյանը գրում է.
«... 1958 թվականի օգոստոս ամիսն էր: Օրը չեմ հիշում: Հայրս ձեռքիցս բռնած ինձ տարավ ծանոթ կոշկակարի մոտ:
-Վարպետ Մխո, մի զույգ կոշիկ պիտի կարես, -հետո հպարտ-հպարտ ավելացրեց, - դպրոց պիտի գնա տղաս:
Արդեն մի առիթով պատմել եմ, որ Վարպետ Մխիթարը, Մխոն, Բեյրութից էր Հայաստան եկել ու ինձ լավ էի զգում, ինչ-որ տեղ հպարտ, որ անուն հանած վարպետը պիտի ինձ համար կոշիկ կարի ու ես նրա ամենակրտսեր հաճախորդն եմ...
Վարպետ Մխոն բարի ժպիտով ոտքից գլուխ չափեց ինձ ու դարձավ հորս:
-Մանչերու ոտնաման չեմ կարե, բայց քեզի ալ չեմ կրնա մերժել, -ասաց նա կանչեց արհեստանոցի խորքում գլուխը կախ , իր գործն անող օգնականին:
-Վարդա՜ն, թուղթն ու մատիտն առ, հոս եկուր...
Վարդանը մի մեծ, ճերմակ թուղթն ու մատիտը առած ե կավ, թուղթը փռեց գետնին:
-Մանչս, ոտքդ դնե՞ս ճերմակին,- խնդրեց վարպետ Մխոն:
-Ձա՞խը, թե աջը,- հարցրի ես:
-Աջը, աջը,-նույն բարի ժպիտով շարունակեց վարպետն ու հորս ասաց. «աչքաբաց մանչ կերևի»:
Օգնականը՝ Վարդանը կռացավ, գծեց՝ նկարեց ատնաթաթս ճերմակ թղթին ու դիմելով վարպետին ասաց. «եղած է...»:
Ոտնաթաթիս դրոշմը, պատկերը թղթին կարծես ստորագրություն լիներ: Հրաժեշտի ստորագրություն, մեր թաղի նեղլիկ փողոցներին, ոտաբոբիկ անհոգ մանկությանը, որը շուտով բանտվելու էր վարպետ Մխոյի կարած ոտնամանում... Մի քիչ սեղմելու էր, մի քիչ ցավեցնելու, բայց մի ուրիշ աշխարհ էի ոտքս դնելու...
....1958թվականի օգոստոս ամիսն էր:
Օրը չեմ հիշում, բայց հաստատ հենց այս օրն էր՝ 23-ը օգոստոս. 2020 թվական»: