Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կորոնավիրուսի համավարակը, ըստ երեւույթին, ուժեղացրել է «թշնամական հռետորաբանությունը» միգրանտների դեմ ամբողջ աշխարհում եւ «արմատապես փոխել» շարժունակությունը: Այս մասին հայտարարել է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը՝ նոր զեկույցում կանխատեսելով, որ ուղեւորությունների սահմանափակումները եւ COVID-19-ի հետ կապված այլ սահմանափակումներ կարող են զսպել միգրացիան ամբողջ աշխարհում, քանի դեռ դրանք գործում են, հայտնում է AP-ն։
ՄՄԿ-ն ներքին տեղաշարժի «կտրուկ աճ» է գրանցել՝ տեղաշարժ երկրի ներսում, որը պայմանավորված է բնական աղետներով, հակամարտությամբ եւ բռնությամբ, ինչպես նաեւ COVID-19-ի հետ կապված սահմանափակումներով, որոնք աշխարհում սահմանների ժամանակավոր փակման պատճառ դարձան համավարակի բռնկումից ի վեր:
«COVID-19 համավարակն աննախադեպ աստիճանի անշարժություն առաջացրեց ամբողջ աշխարհում՝ դանդաղեցնելով մարդկանց շարժունակության եւ միգրացիայի տեմպերը»,- ասել է ՄՄԿ-ի օպերացիաներին մասով գլխավոր տնօրենի տեղակալ Ուգոչի Դենիելսը: «Ըստ գնահատականների` համավարակը 2 միլիոնով բացասաբար է ազդել միջազգային միգրանտների ընդհանուր աճի վրա»:
ՄՄԿ-ի գլխավոր տնօրեն Անտոնիո Վիտորինոն նշել է, որ «համավարակը նաեւ, ըստ երեւույթին, ուժեղացրել է միգրանտների դեմ թշնամական հռետորաբանությունը, որն ուժեղացել է վերջին տասնամյակում»:
«Ուստի այս զեկույցում մենք մի գլուխ նվիրել ենք միգրացիայի մասին ապատեղեկատվությանը»,- ասել է նա: «Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ միֆի մերկացումը, ինչպես նաեւ կանխարգելիչ բացահայտման ռազմավարությունները կարող են օգնել մեղմել կամ կանխել չարագործների կողմից հասցված վնասը, ովքեր ձգտում են խաթարել միգրացիայի վերաբերյալ հավասարակշռված քննարկումները»: