Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Երեւանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի տնօրեն Տիգրան Դավթյանը գտնվում է «Նորք Մարաշ» սրտաբանության բժշկական կենտրոնում։ Այդ մասին, իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Երևանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը։
Հարգելի ընկերներ, գործընկերներ, ուսանողներ, լրագրողներ և սրտացավ անծանոթներ։ Քանի որ չեմ կարողանում պատասխանել ձեր բազմաթիվ զանգերին, ուստի որոշեցի այս հարթակի միջոցով տեղեկացնել բոլորիդ մեր սիրելի Տիգրան Դավթյանի ներկայիս առողջական վիճակի մասին։ Պարոն Դավթյանը ներկայումս գտնվում է «Նորք Մարաշ» սրտաբանության բժշկական կենտրոնում՝ բժիշկների անմիջական և հոգատար հսկողության ներքո։
Աղոթում ենք նրա շուտափույթ ապաքինման համար։
Հ.Գ Պատեհ չեմ համարում այս պահին անդրադառնալ արցախյան գոյամարտում կյանքն անգամ չխնայած և մշակութային կյանքում անգնահատելի ավանդ ունեցող այս հարգարժան մարդուն նման վիճակի հասցնելու պատճառների մասին, քանզի մեզ համար այս պահին ամենակարևորը Տիգրանի առողջությունն է։
Շնորհակալ եմ ձեր անսահման սիրո և զորակցության համար։
Yerkir.am-ի ունեցած տեղեկություններով Ջազ քոլեջի տնօրեն Տիգրան Դավթյանի ինքնազգացողությունը վատացել է այն բանից հետո, երբ քոլեջ է այցելել ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ Հավանաբար տհաճ խոսակցությունից հետո Տ․ Դավթյանի ինքնազգացողությունը վատացել է։