|
Փոխարժեքներ
17 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.67 |
| EUR | ⚊ | € 448.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9086 |
| GBP | ⚊ | £ 515.52 |
| GEL | ⚊ | ₾ 140.92 |
«Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության տարածված հաղորդագրության մեջ ասվում է, որ ինչ-որ անձինք ընկերության անունից խանութներում ներկայացնում են վճարահաշվարկային կեղծ փաստաթղթեր և փորձում ձեռք բերել ապրանքներ։
«Վերջին շրջանում Հայաստանում գրանցվել են դեպքեր, երբ ինչ-որ անձինք՝ հանդես գալով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի անունից, ներկայացնելով վճարահաշվարկային կեղծ փաստաթղթեր, տարբեր խանութներից փորձում են ձեռք բերել, կամ ձեռք են բերում տարատեսակ ապրանքներ:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայտարարում է, որ ընկերության բոլոր գնումները բացառապես իրականացվում են ապրանք վաճառող կամ մատակարարող կազմակերպությունների հետ կնքվող պայմանագրերի հիման վրա:
Միաժամանակ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հորդորում է ապրանք վաճառող կամ մատակարարող կազմակերպություններին վերը նշված դեպքերի գրանցման պարագայում չձեռնարկել որևէ քայլ ապրանք վաճառելու կամ փոխանցելու ուղղությամբ և դիմել իրավապահ մարմիններին»: