կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-17 15:06
Հասարակություն

«Նոր տնօրենը որոշել է ազատվել մեզնից»․ «Հանրապետական» մարզադաշտի պահակային ծառայության բաց նամակը՝ Ն․ Փաշինյանին

«Նոր տնօրենը որոշել է ազատվել մեզնից»․ «Հանրապետական» մարզադաշտի պահակային ծառայության բաց նամակը՝ Ն․ Փաշինյանին

 Հարգելի պարոն Փաշինյան, մենք երկար տարիներ աշխատում ենք Հանրապետական մարզադաշտում որպես պահակ և բարեխղճորեն կատարում ենք մեր աշխատանքային պարտականությունները։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշմամբ՝Վազգեն Սարգսյանի անվան «Հարապետական» մարզադաշտի նոր տնօրեն է նշանակվել Արսեն Բալաբեկյանը, ով որոշել է ազատվել մեզնից և դա հիմնավորում է հետևյալ կերպ՝  եթե մենք ինքնակամ դիմում չգրենք ու չհեռանանք, ապա 2 նկատողությունների միջոցով կազատվենք աշխատանքից, այնպես, որ ավելի լավ է մեր կամքով դա անենք։

Խնդրում ենք ուշադրություն դարձնել այս խնդրին, որովհետև ստացվում է Նոր Հայաստանում կրկին տիրում են հին բարքերն ու բաձիթողի վիճակը ու սոցիալական վատ վիճակում գտնվող, այդ միջոցներով ընտանիքի համար մի կերպ հաց վաստակող մարդիկ կանգնում են լուրջ փաստի առաջ․ այն է դառնալ գործազուրկ ու զրկվել միակ եկամտի աղբյուրից։

Աշխատանքից նախատեսում է ազատել 9 աշխատակցի և նրանց փոխարեն բերել «Արմոբիլ» անվտանգության ծառայության աշխատակիցներին, որոնց իրականում տրվելու է շատ ավելի մեծ չափի գումար այդ ծառայության իրականացման համար և այդ կազմակերպության հետ հնարավոր է ինքն ունի սերտ կապեր։

 

«Հանրապետական» մարզադաշտի պահակային ծառայություն

 

Կոնտակտային անձինք՝

Մհեր Գրիգորյան՝  055 227376

Գոռ Կարապետյան՝ 091703311

ԱրսենԹովմասյան՝  091226687