Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօրվանից արդեն Արթուր Մեսչյանը պաշտոնապես ազատվել է Երեւան գլխավոր ճարտարապետի պաշտոնից: Սակայն, պարզվում է պարոն Մեսչյանը «դատարկաձեռն» չի հեռանում իր պաշտոնից, այլ՝ մեկ միլիոն ութ հարյուր հազար դրամ պարգևատրումով։ Այս մասին տեղեկանում ենք Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից որում մասնավորապես նշված է․ «Ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հաշվի առնելով Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի կողմից աշխատանքային և ծառայողական պարտականությունների բարեխիղճ ու բարձր որակով կատարելու հանգամանքը՝ խրախուսել դրամական պարգևատրմամբ 1,800,000 /մեկ միլիոն ութ հարյուր հազար/ դրամի չափով՝ Երևան քաղաքի 2020թ. բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին:
2.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի վրա»,- :
Ի դեպ, դեռ օրեր առաջ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը, նախ հաստատեց Ա․ Մեսչյանի ազատման մասին լուրերը, ապա շեշտեց, որ Մեսչյանն ի սկզբանե ասել էր, որ գալիս է մոտավորապես 2 տարի ժամկետով, եւ այն արդեն մոտենում է իր ավարտին, ու նա պաշտոնից ազատվում է իր դիմումի համաձայն: