|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը օգոստոսի 12-ին այցելել է Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքում գործող «Սևանի իշխան» հիմնադրամի ձկնաբուծարան, ինչպես նաև Սևանա լճում տեղադրված «Սևան Ակվա» ՍՊԸ, որտեղ ցանցավանդակներով պահվում են իշխան տեսակի ձկներ:
Տեսչական մարմնի ղեկավարը ծանոթացել է իրավիճակին, գնահատել կատարվող աշխատանքի որակը, տնտեսավարողի հետ քննարկել արտադրությանն ու արտահանմանը, մակնշմանն ու փաթեթավորման ամբողջականությանն առնչվող հարցեր: Նա շեշտել է սահմանված անասնաբուժասանիտարական անվտանգության նորմերի, ինչպես նաև տեխնոլոգիական հրահանգների պահպանման, վարակիչ հիվանդությունների նկատմամբ կենդանիների ապահովության, կանխարգելիչ և բուժիչ միջոցառումների իրականացման կարևորությունը: Պարոն Ավետիսյանը նաև պատրաստակամություն է հայտնել ՍԱՏՄ գործառույթների շրջանակում աջակցել արտահանման հարցում:
Հայաստանում գործող ձկնատնտեսություններում ամեն տարի անցկացվում են մշտադիտարկումներ՝ խմբաքանակների մեջ անցանկալի նյութերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու, տնտեսությունների սանիտարական վիճակը, ձկների համար օգտագործվող կերերի անվտանգությունը հավաստող փաստաթղթերի առկայությունը, ինչպես նաև ձկան և ջրի մեջ մնացորդային նյութերի առկայությունը պարզելու նպատակով: Մշտադիտարկումներ կիրականացվեն նաև այս տարի: