|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.5 |
| EUR | ⚊ | € 433.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.4106 |
| GBP | ⚊ | £ 501.32 |
| GEL | ⚊ | ₾ 138.5 |
Ռուսաստանը եւ Կիպրոսը պայմանավորվել են կրկնակի հարկման համաձայնագրի շուրջ: Այս մասին հայտնել է Կիպրոսի ֆինանսների նախարար Կոնստանտինոս Պետրիդիսը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Մոսկվայում օգոստոսի 10-ին եւ 11-ին անցկացվում է բանակցությունների վերջին փուլն այն բանից հետո, երբ Ռուսաստանը որոշեց միակողմանի կարգով դադարեցնել համաձայնագրի գործողությունը փաստաթղթի մեջ ուղղումներ մտցնելուց Նիկոսիայի հրաժարվելու պատճառով:
«Վերականգնելով Ռուսաստանի եւ Կիպրոսի միջեւ տնտեսական կապերի նկատմամբ վստահությունը, համաձայնագրի ուղղումներն այսօր համաձայնեցվել են Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ: Կարեւոր եւ փոխշահավետ համաձայնագիր է»,-Պետրիդիսը գրել է իր Twitter-ում: