|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Ռուսաստանի Մեծ թատրոնի պաշտոնական ինստագրամ-օգտահաշվում զետեղել են գրառում, որում հայտնել են, որ ստեղծագործական կոլեկտիվը վերադառնում է աշխատանքի: Այսպես սեպտեմբերի 6-ին, 8-ին եւ 10-ին Պատմական բեմի վրա «Դոն Կառլոս» օպերայով կբացվի 245-րդ թատերաշրջանը: Գլխավոր դերերգերը կկատարեն Աննա Նետրեբկոն, Իլդար Աբդրազակովը, Յուսիֆ Էյվազովը, Ագունդա Կուլաեւան, Էլչին Ազիզովը:
Սեպտեմբերի 12-ի երեկոյան կկայանա Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ» բալետային ներկայացման բարեգործական ցուցադրությունը՝ Ալեքսանդր Ֆադեեւիչի խորեոգրաֆիկ խմբագրմամբ: Ելույթը նվիրված կլինի այն բժիշկներին, որոնք անձնուրաց կերպով փրկում են մարդկանց կյանքերը:
Մեծ թատրոնում ճշտել են, որ սեպտեմբերի իրադարձությունների աֆիշան կհրապարակվի առաջիկայում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: