Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դատավորների ընդհանուր ժողովն այս պահին ընտրում է ՍԴ դատավորի թեկնածու և ԲԴԽ դատավոր անդամ՝ հայտնում է Yerkir.am-ը։
ՍԴ դատավորի թեկնածության համար այս պահին առաջադրված է երկու դատավոր, որոնցից մեկը Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանն է։
ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղի ընտրության քվեաթերթիկում ներառվել է 3 դատավորի անուն՝ Վճռաբեկ դատարանի դատավորներ Սուրեն Անտոնյան, Գոռ Հակոբյան, Ստեփան Միքայելյան։
Մինչ ժողովի մեկնարկը ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանը լրագրողներին ասաց, որ չի բացառվում՝ մինչև քվեարկությունը նոր թեկնածուներ ի հայտ գան, ինչպես նաև արդեն եղած թեկնածուներից հրաժարվողներ լինեն:
«Իհարկե, նախապես բոլոր դատավորներին տեղյակ է պահվել, որ, եթե ուզում են առաջադրվել, լավ կլինի մինչեւ երեկ առաջադրվեին, որ քվեաթերթիկում անունները լինի: Ամեն դատավոր պետք է քվեարկի իր նախընտրությամբ, ԲԴԽ-ում նման պայմանավորվածություն չկա»,-ասաց նա:
Քաղաքական իշխանության ազդեցությունը կա՞ ԲԴԽ-ի և, ընդհանրապես, դատական իշխանության վրա՝ հարցին, Մակյանը պատասխանեց. «Իշխանության կամ իշխանության մեջ գտնվող որևէ անձի ազդեցությունը զրո է. ես սա ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում: Բացարձակ որեւէ միջամտություն չկա»:
Նա նշեց, որ, բնականաբար, դատավորները վակուումում չեն ապրում, հանրային ճնշումներ, միգուցե մամուլի հրապարակումներ կարող են լինել, որ ասենք, դատավորը նայի, տեսնի եզրահանգումներ անի: Բայց ամեն դատավորի անձնական քաջության ու խիզախության հետ է կապված անկախ որոշումներ կայացնելը:
Հիշեցնենք, որ Ընդհանուր ժողովի օրակարգում նշված երկու հարցից բացի նաև դատավորների գործունեության գնահատման և ուսումնական հարցերի հանձնաժողովների դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուների ընտրությունն է։
Մանրամասն՝ տեսանյութում․