|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Թուրքիան ակտիվ բանակցություններ է վարում Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության հետ՝ մայրաքաղաք Տրիպոլիի մերձակայքում ռազմաբազա կառուցելու ուղղությամբ: Այս մասին, ըստ Yerkir.am-ի, հայտնում է Al-Arabiya հեռուստաալիքը:
Ըստ լրատվամիջոցի՝ ռազմաբազայում նախատեսվում է տեղակայալել թուրքական հատուկջոկատայիններին և Թուրքիայի ռազմածովային ուժերին, ստեղծել թռիչքուղի և կապի հանգույց: Բացի դրանից, տեղեկություններ են շրջանառվում, որ ԱՀԿ-ը Անկարայի հետ քննարկում է նաև թուրքական ինքնաթիռների և ԱԹՍ-ների գնման հարցը:
Հինգշաբթի Al-Arabiya-ն հայտնել էր, որ Թուրքիան ԱՀԿ-ի հետ կնքել է առաջին համաձայնագիրը՝ թուրքական ՀՕՊ համակարգերի գնման հարցում:
Հիշեցնենք, որ Թուրքիան դեկտեմբերի Անկարայի հովանավորությամբ գործող 2000 սիրիացի զինյալ էր ուղարկել Լիբիա, իսկ օրեր առաջ նաև հայտնի դարձավ, որ թուրքական երկու ռազմանավ ափ է իջել Տրիպոլիի մոտակայքում: