Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը գրում է.
«Ուրախությամբ պիտի արձանագրենք, որ Հայ դատի Կանադայի հանձնախումբը / Armenian National Committee of Canada իրավամբ դասվում է Հայ դատի ամենաաշխույժ հանձնախմբերի շարքը։ Հանձնախմբի ու գրասենյակի բարձր արդյունավետությունն ու քաղաքական մեծ կշիռը հատկապես դրսևորվեցին վերջին օրերին։
Անցյալ տարվա նոյեմբերին, երբ աշխատանքային այցով գտնվում էի Օտտավայում, մոտիկից ծանոթացել եմ հանձնախմբի կարողություններին և քաղաքական հարաբերությունների պատկառելի շրջանակին։
Մեծ հպարտությամբ էի հետևում կանադական պետական-քաղաքական գործիչների հրապարակումներին, որտեղ նրանք զորակցություն էին հայտնում Հայաստանին և խիստ հասցեական քննադատում ադրբեջանական ագրեսիան։ Հայ դատի հանձնախմբի աշխատանքների շնորհիվ, կանադական քաղաքական կյանքի հիմնական երեք դերակատար կուսակցություններից ստացվել են տարբեր բնույթի արձագանքներ։
Ուզում եմ նշել իշխող ազատական կուսակցության պատգամավոր Ֆայսալ Էլ Խուրիի հայտարարությունը, որը Խորհրդարանի դահլիճից ուղղակիորեն դատապարտեց Ադրբեջանին և իր զորակցությունը հայտնեց Հայաստանին։
Առանձին ուզում եմ անդրադառնալ Կանադայի երկրորդ քաղաքական ուժին՝ Պահպանողական կուսակցությանը և երախտիքի ու շնորհակալության խոսքեր ուղղել այդ կուսակցության նախագահ Անդրյու Շիրին, հայ դատի հանձնախմբի ջանքերով ստեծղված Կանադա-Արցախ բարեկամական խմբի ղեկավար, պատգամավոր Ռեյչլ Հարտերին եւ պատգամավորներ Էրին Օթուլին եւ Պոպ Սարոյային, որոնք խիստ հասցեական դատապարտել են ադրբեջանական հարձակումները և ամբողջական զորակցություն հայտնել Հայաստանին, Արցախին և համայն հայությանը։
Ադրբեջանական ագրեսիան դատապարտել է նաև Նոր-դեմոկրատական կուսակցության փոխնախագահ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ալեքսանդր Բուլերիսը ու բազմաթիվ այլ ընտրյալ ներկայացուցիչներ։
Շնորհակալ եմ նաև Հայաստան-Կանադա բարեկամության խմբի անդամներին»։