կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-25 16:56
Հասարակություն

Կյանքից հեռացել է գրականագետ Կիմ Աղաբեկյանը

Կյանքից հեռացել է գրականագետ Կիմ Աղաբեկյանը

Այսօր, 82 տարեկան հասկանում, կյանքից հեռացել է ականավոր հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի երկարամյա դասախոս Կիմ Աղաբեկյանը:

 

Ծնվել է Գորիսի շրջանի Յայջի (հետո՝ Հարճիս) գյուղում։ 1966 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1972 թվականին «Գուրգեն Մահարի» թեմայով ատենախոսություն է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1968-1969 թվականներին աշխատել է Երևանի պետական համալսարանի հայ գրականության ամբիոնում որպես լաբորանտ։ 1971 թվականից դասախոսում է համալսարանում[2]: 1978 թվականից եղել է ԽՍՀՄ Գրողների միության անդամ։ 1995 թվականին ստացել է բանասիրական գիտությունների պրոֆեսորի աստիճան։ 

Ուսումնասիրությունները վերաբերում են հայ նորագույն գրականության որոշակի հարցերի՝ «Գուրգեն Մահարի» 1975 թվական, «Երեք դիմանկար» 1983 թական, «Հրանտ Մաթևոսյան» 1988 թվական, «Արդի հայ արձակի զարգացման միտումները (1960-80 թվականներ)» 1992 թվական: