|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Կոնգրեսական Լինդա Սանչեսը դատապարտել է Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան: Նա այս մասին իր թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում է գրառում կատարել՝ նշելով.
«Այս հանգստյան օրերին Արցախի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած հարձակումներն իրավիճակի վտանգավոր և ողբերգական սրում են։ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի ագրեսիան անընդունելի է։ Նման գործողությունները հակասում են Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովման համընդհանուր շահերին»:
Բացի այդ՝ Սանչեսը կոչ է արել ԱՄՆ պետքարտուղարությանը՝ աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս անդամների հետ՝ հակամարտությունը թուլացնելու և հետագա մարդկային կորուստները կանխելու համար:. «ԱՄՆ-ը պետք է շարունակի աշխատել մեր դաշնակիցների հետ՝ տարածաշրջանում կայունություն ապահովելու համար»,- նշել է նա: