կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-17 22:41
Հասարակություն

Չխանգարենք զինվորականներին կատարել իրենց հետագա աշխատանքները. դիրքը բարձունք չէ, բարձունքը դիրք չէ. Ա. Հովհաննիսյան

Չխանգարենք զինվորականներին կատարել իրենց հետագա աշխատանքները. դիրքը բարձունք չէ, բարձունքը դիրք չէ. Ա. Հովհաննիսյան

Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց այսօր տարածված տեղեկությունը՝ իսրայելական SkyStriker հարվածային ԱԹՍ-ն անվնաս հայտնվել է հայկական կողմում:

Նա, սակայն, չբացեց փակագծերը՝ նշելով, որ ադրբեջանական այլ զենքի, զինամթերքի, ռազմական տեխնիկայի նմուշներ են հայտնվել մեր ձեռքում ամենատարբեր մեթոդներով, որոնց դեպքում ևս ճիշտ չէ փակագծեր բացելը:

Անդրադառնալով ռուսական լրատվամիջոցների մեկնաբանությանը, թե հարցազրույցում ինքն իբր ասել է, որ հայկական կողմը որևէ դիրք չի վերցրել, ռազմական վերլուծաբանը պարզաբանեց.

«Ես դիրքի մասին ոչ մի բան չեմ նշել, ռուս լրագրողի հարցը եղել է բարձունք գրավելու մասին, ես շատ հստակ ասել եմ՝ կողմերից որևէ մեկը բարձունք չի գրավել: Խոսքը կոնկրետ բարձունքի մասին էր, դիրքը բարձունք չէ, բարձունքը դիրք չէ, բայց ես հիմա փակագծերը չեմ բացի: Չխանգարենք զինվորականներին կատարել իրենց հետագա աշխատանքները»,-ընդգծեց Հովհաննիսյանը: