Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնը մանրամասն քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը. հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նՆախագահ Էմանուել Մակրոնի հետ: Հաշվի առնելով ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանի և Ֆրանսիայի համանախագահությունը՝ մանրամասն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը»,- ասված է հաղորդագրության մեջ:
«Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռուսական կողմի ձեռնարկած ակտիվ միջնորդական ջանքերի մասին, որոնք հնարավորություն տվեցին դադարեցնելու արյունահեղությունը և խուսափելու նոր զոհերից, ինչպես նաև շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման մասին: Նշվել է, որ ՌԴ, ՀՀ և ԱՀ ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը կատարվում է, իրավիճակն ամբողջ տարածաշրջանում կայունացել է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
«Պատրաստակամություն հայտնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի աշխատանքները համակարգելու պատրաստակամության մասին`առաջնորդները կարևորել են հումանիտար հրատապ խնդիրների լուծումը, ներառյալ՝ փախստականների վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, բնակչության բնականոն կյանքի պայմանների ապահովումը, ենթակառուցվածքների վերականգնումը, քրիստոնեական եկեղեցիների և վանքերի պահպանումը»,- ասվում է հաղորդագրության մեջ: