Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պանթուրքական «Գյունազ» հեռուստաալիքի կայքում հրապարակվել է հոդված՝ «ԻՀՊԿ նախկին հրամանատարն աջակցում է օկուպանտ Հայաստանին» վերնագրով, որում նշվում է, որ իրանական «Տաբնաք» պորտալը, որը պատկանում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար Մոհսեն Ռեզային, հոդված է գրել սահմանին հայ-ադրբեջանական բախումների մասին:
Հոդվածում նշվում է. «11-րդ դարում թուրքալեզու ցեղերը գաղթել են Կովկաս՝ տեղավորվելով հարթավայրում և վտարելով տեղի բնակիչներին՝ հայերին և վրացիներին: Այսպիսով, հարթավայրերում հայերի գերիշխանությունը նվազեց, հայերը բնակություն հաստատեցին ավելի լեռնային շրջաններում»: Կայքը նշում է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը սկսվում է 1918 թվականից, երբ Հարավային Կովկասում ստեղծվեցին Հայաստանի և Ադրբեջանի հանրապետությունները.
«Պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև մղվել է 1918 թվականից մինչև 1920 թվականը և տևել գրեթե երկու տարի: Նիկոլայ Երկրորդի կայսրության փլուզմամբ, Ռուսաստանի հեղափոխությունը (1917 թ.) և Կովկասում անկախ պետությունների վերելքը Առաջին աշխարհամարտի վերջին տարիներին, Լեռնային Ղարաբաղի և սահմանի շուրջ մրցակցությունը, Զանգեզուրի լեռներում գտնվող էթնիկ և պատմական վեճերը բուռն բախումներ առաջացրին Հայաստանի առաջին հանրապետության և Ադրբեջանի Դեմոկրատական հանրապետության միջև», - գրում է «Տաբնակ»-ը:
Պանթուրքական կայքը այն անվանել է հայերի բացահայտ աջակցություն: Ընդգծվել է, որ նման մեկնաբանություն է տրվում այն դեպքում, երբ հայերին Կովկաս է բերել Ռուսաստանը՝ աշխարհի տարբեր մասերից:
Այս վերջին պնդումը բազմիցս են շրջանառում քոչվորներից սերած պանթուրքիստները՝ իրենց եկվորությունը «բարդելով» տեղաբնիկների վրա։