|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Իսրայելի կողմից Պաղեստինյան տարածքների`Հորդանան գետի Արևմտյան ափը բռնակցելու սկիզբը նախատեսված է հուլիսի 26-30-ը: Նման ժամկետի մասին հայտարարել է Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործադիր կոմիտեի անդամ, Պաղեստինի ժողովրդական ճակատի գլխավոր քարտուղար Ահմեդ ալ-Մաջդալանին. հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Վերջին տեղեկությունների համաձայն, Իսրայելի կողմից Պաղեստինի տարածքների բռնակցման գործնական քայլերը կարող են սկսվել հուլիսի 26-30-ը: Մենք, իհարկե, որպես պետություն, դեմ ենք հանդես գալու», - ասել է Ալ-Մաջդալանը:
Քաղաքական գործիչը նշել է, որ Պաղեստինը պատրաստ է բանակցությունների՝ խաղաղության հասնելու համար՝ Մերձավոր Արևելքի քառյակի շրջանակներում և չի գնա որևէ զիջման այսպես կոչված «դարի գործարքի» հարցում: