Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը գրում է.
«1919թ. Հայաստանից հեռանալուց առաջ Զորավար Անդրանիկը իր ղեկավարած Հայկական առանձին Հարվածող Զորամասի միջոցներից 15 հազար ռուբլի է հատկացնում կաթողիկոսին ապագայում Միացյալ Հայաստանի մայրաքաղաքում Հայաստանի անկախության համար նահատակվածների հիշատակին նվիրված արձան կանգնեցնելու համար։
Այդ օրվանից անցելել են տասնամյակներ, ավելացել է Հայաստանի անկախության և ազատության համար նահատակված հայորդիների թիվը, ճիշտ է դեռ չունենք Միացյալ Հայաստան, բայց շուրջ երեք տասնամյակ է ունենք անկախ պետականություն։
Մինչ օրս չունենք մեր նահատակներին արժանի հավաքական հուշարձան, չհաշված առանձին հուշաքարերն ու խաչքարերը։
Հաջորդ տարի լրանում է Հայաստանի անկախության 30-րդ տարեդարձը։
Ուստի, իսկը ժամանակն է կյանքի կոչելու Մեծն Զորավարի պատգամը։
Խոսքս ուղղում եմ բոլոր պատկան մարմիններին, ազատության նահատակներին վայել հուշարձան ունենալու համար աշխատանքները պետք է սկսել հենց այսօր։
Ի՛ գործ....»: