|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից առավոտյան, Անկախության 30-ամյակի առթիվ, ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին և հարգանքի տուրք մատուցվել:

Սերժ Սարգսյանն այսօր այցելել է նաև իր մարտական ընկերոջ՝ Արցախի հերոս, «Երկրապահ կամավորականների միության» նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի շիրմին, ծաղիկներ խոնարհել և հարգել մարտական փառահեղ ուղի անցած հերոսի հիշատակը: