|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն հայտարարություն է տարածել այն մասին, որ վստահ է իր արագ վերականգնման հարցում, քանի որ նրան բուժում են հիդրօքսիխլորոխինով. այս մասին հայտնում է Press Association-ը։
Հիշեցնենք՝ նախօրեին Բոլսոնարուն, ով երկար ամիսներ ակտիվորեն հերքում էր COVID-19-ի լրջության աստիճանը, վարակվել է կորոնավիրուսով։
Ջերմությունից, թուլությունից, ինչպես նաև մկանների ցավից հետո նա ռենտգենասկոպիայի է ենթարկվել, ինչից հետո նրա մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։
Facebook-ում հրապարակված տեսանյութում Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ արդեն իրեն ավելի լավ է զգում, այնպես որ հիդրօքսիխլորոխին «վստահ աշխատում է»:
«Այսօր մենք գիտենք, որ կորոնավիրուսի դեմ պայքարի այլ միջոցներ չկան: Գիտենք, որ դրանցից ոչ մեկի արդյունավետությունը գիտականորեն ապացուցված չէ, բայց ես մեկն եմ այն մարդկանցից, ում դեպքում դա աշխատել է։ Այնպես որ, ես վստահում եմ հիդրօքսիխլորոխինին, իսկ դու՞ք»,- հստակեցրել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հիդրօքսիխլորոխինը հակամալարիային դեղամիջոց է, որի արդյունավետությունը կորոնավիրուսի դեմ պայքարում ապացուցված չէ: Այն ժամանակին օգտագործել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։