Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Փաշինյանի PR-շչիկի էժանագին կեղծիքներն ու ստերը (լուսանկար)
Բազմիցս եմ անդրադարձել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի PR-ով զբաղվողների պրիմիտիվությանը, անգրագիտությանը, տգիտությանը և գրագողությանը… Դրա վառ օրինակներից է նաև լուսանկարում պատկերված ռուսախոս անձը, ով, ըստ իր հրապարակած տեղեկությունների, բնակվում է Մոսկվայում, սակայն նրա facebook-յան էջը մի քանի րոպե ուսումնասիրելուց հետո պարզվեց, որ նա կցված է Տավուշի ու Գեղարքունիքի մարզերին և գովազդում է ոչ միայն Նիկոլին, այլ այդ երկու մարզերի մարզպետներին…
Ես ինքս խիստ քննադատել եմ նախորդ իշխանություններին, սակայն այն, ինչ անում է կեղծիքի և ապատեղեկատվության միջոցով Նիկոլի այս սազանդարը, անընդունելի է…
Սույն անձը, բացահայտ կեղծիքի դիմելով, նախ ուրանում է մեծն բարերար Քըրք Քըրքորյանի կատարած աշխատանքները և այնպես է ներկայացնում, որ մինչև Նիկոլի իշխանության գալը Հայաստանում ոչինչ չի կառուցվել և ամեն ինչ քանդվել է… Բացի այդ, կեղծում է նաև փաստերը… Օրինակ՝ իր եթերներից մեկում այնպես է ներկայացնում, որ մինչև իր պաշտելի առաջնորդի իշխանության գալը Դիլիջանը և քաղաքի փողոցներն ավերակ են եղել, որը սուտ է… Կամ առանց ամոթի շրջելով Երևանի կենտրոնում և գովերգելով Փաշինյանի վարչակարգը «մոռանում» է նշել, որ իր նկարահանած փողոցները բարեկարգվել և կառուցապատվել են Քոչարյանի օրոք… Իսկ Հանրապետության հրապարակի գազոնների խղճուկ բուսածածկի ներկայացնելն ուղղակի զավեշտ է…
Սակայն ամենազավեշտալին և ծիծաղելին, սրա գրառումներն են, որը նա անում է իր տեսաուղերձներին կից ու որից պարզվում է, որ «Հայաստանում կառուցվել և կառուցվում են ՀԱԶԱՐԱՎՈՐ ջերմոցներ, դպրոցներ, մշակութային տներ, ֆաբրիկաներ, գործարաններ, ճանապարհներ, մանկապարտեզներ, շուկաներ, օբյեկտներ» (տե՛ս լուսանկարը)…
Այո՛, հենց այդպես… Ո՛չ ավել, ո՛չ պակաս… «Հազարաշին» վարչապետ ունենք, որը հազարավոր մանկապարտեզներ, դպրոցներ, գործարաններ և այլն է կառուցել ու կառուցում, որի մասին, որքան հասկանում եմ, տեղյակ են միայն այս նյութերի հեղինակը, ենթադրաբար նրա պատվիրատուները և դրսում ապրող հայերը, քանի որ որևէ բանիմաց հայաստանցի չի կարող այդ ապուշություններին հավատալ…
Տավուշի ու Գեղարքունիքի մարզպետներին և Մոսկվայում գործող ռեստորաններից մեկին մշտապես իր շնորհակալությունը և գոհունակությունը հայտնող անձին խորհուրդ կտամ զբաղվել իր նախկին գործով, քանի որ Նիկոլին գովազդելու փոխարեն նա նրան տարրականորեն խայտառակում է՝ կեղծ և սուտ տեղեկություններ հրապարակելով …
Լավ կլինի` սույն նիկոլագովազդիչն ապացույցներ ներկայացնի, թե որտեղ են կառուցվել իր մատնանշած հազարավոր մանկապարտեզները, դպրոցները, ֆաբրիկաները, գործարանները, ջերմոցները և այլն… Ուղղակի ամո՛թ է այս տեսակ կեղծիքներով կերակրել ժողովրդին…»: