Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոր Զելանդիայի առողջապահության նախարար Դեւիդ Քլարքը, ով երկու անգամ խախտել է ինքնամեկուսացման ռեժիմը կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված կարանտինի ժամանակ, հրաժարական է ներկայացրել. այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Otago Daily Times-ին։
Այս առնչությամբ երկրի վարչապետ Ժասինդա Արդերնն ասել է. «Դևիդը որոշեց, որ իր ներկայությունն այս պաշտոնում միայն շեղում է կորոնավիրուսի դեմ պայքարի կառավարության ձեռնարկած միջոցառումներից և առողջապահության ոլորտում իրականացվող լայն բարեփոխումներից», ու հավելել՝ ինքն ընդունել է առողջապահության նախարարության ղեկավարի կողմից չորեքշաբթի օրը ներկայացված դիմումը:
Մինչև սեպտեմբերի 19-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունները թափուր պաշտոնը կզբաղեցնի ԿԳ նախարար Քրիս Հիփքինզը:
Հիշեցնենք՝ Քլարքը Նոր Զելանդիայում մարտի 25-ին ազգային կարանտինի որոշումից հետո երկու անգամ խախտել էր ինքնամեկուսացման ռեժիմը՝ այգում հեծանիվով զբոսանքի ու լողափում ընտանեկան պիկնիկի ժամանակ:
Այդ ընթացքում նախկին նախարարը հրաժարվել էր հրաժարական տալ՝ նշելով, որ կաներ դա սովորական պայմաններում, բայց՝ ոչ համավարակի ֆոնին։ Կարանտինի խախտման համար առողջապահության նախարարության ղեկավարին, սակայն, զրկեցին ֆինանսների նախարարի օգնականի պաշտոնից, որը նա զբաղեցնում էր համատեղության կարգով, ինչպես նաև իջեցրեցին մինչև ամենացածր աստիճանը նախարարների կաբինետում:
Հունիսի 9-ին կառավարության ղեկավարը չեղյալ էր հայտարարել համաճարակաբանական բոլոր սահմանափակումները, որոնք գործում էին պետության տարածքում մարտից։