|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Դաշնակցությունը ունի իր սեփական դիմագիծը և մենք երբեք չենք կարող նույնանալ որևէ մեկի հետ՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում պատասխանելով այլ գաղափարախոսություններ կրող ուժերի հետ համագործակցության մասին հարցին։
«Համագործակցությունը որևէ քաղաքական ուժի հետ չի նշանակում միաձուլվել և հրաժարվել սեփական արժեքներից, ծրագրերից, տեսակետից կամ ինքնուրույն օրակարգից։ Մենք տարբեր ժամանակաշրջաններում տարբեր քաղաքական ուժերի հետ տարբեր օրակարգերով համագործակցել ենք, բայց մշտապես պահել ենք մեր ինքնուրույնությունը»,-ասաց նա։
Իշխան Սաղաթելյանը նկատեց, որ վերջին 30 տարվա մեջ բոլոր ընտրություններին Դաշնակցությունը մասնակցել է ինքնուրույն, որևէ մեկի հետ դաշինքի չի գնացել և ՀՀ քաղաքացիներին տրվել է հնարավորություն՝ քվեն տալ Դաշնակցությանը։
Մանրամասն՝ տեսանյութում․