|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Լատվիայի էլեկտրոնային լրատվամիջոցների ազգային խորհուրդը որոշում է կայացրել RT-ի յոթ հեռուստաալիքների հեռարձակումն արգելելու մասին. այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Գերատեսչության մամուլի ծառայության ներկայացուցչի խոսքով՝ դա ԵՄ Խորհրդի կողմից սահմանված պատժամիջոցների շրջանակում է:
Հստակեցվում է, որ երկրի իշխանությունների կարծիքով, այդ ալիքները ռուսական քարոզչության առավել ազդեցիկ խոսափողն են Արևմուտքում:
Մասնավորապես, խոսքը RT, RT HD, RT Arabic, RT Spanish, RT Documentary HD, RT Documentary, RT TV հեռուստաալիքների մասին է: