|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
«Ջեբհաթ ան Նուսրա» և դաշնակից ահաբեկչական խմբավորումների գրոհայինները մեկ ժամում Հալեպի ուղղությամբ 60 հրթիռ են արձակել. տեղեկացնում է РИА Новости-ի աղբյուրը աշխարհազորում:
«Ամենաշատը տուժել են Թիշրին, Մասաքեն, Ալ Սաբիլ և Ալ Նիլ փողոցները: Մեր տվյալներով` զոհվել են 9 խաղաղ բնակիչներ, վիրավորվել են 45-ը»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով` ահաբեկիչների հիմնական թիրախը քրիստոնեական թաղամասերն են:
Հիշեցնենք, որ Հալեպի հրետակոծությունը շարունակվում է շաբաթից ավելի: Արդեն զոհվել են 100-ից ավելի խաղաղ բնակիչներ: