կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-19 23:51
Քաղաքական

Նիկոլն իր ելույթով բացահայտեց, որ պայքարում է ոչ թե Ադրբեջանի, այլ մեր դեմ․ Ա․ Աշոտյանը՝ ԱլԳ-ում Փաշինյանի ելույթի մասին

Նիկոլն իր ելույթով բացահայտեց, որ պայքարում է ոչ թե Ադրբեջանի, այլ մեր դեմ․ Ա․ Աշոտյանը՝ ԱլԳ-ում Փաշինյանի ելույթի մասին

Արմեն Աշոտյանը գրում է.

«Օրերս կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովին տեղի ունեցածը դուրս մնաց քաղաքական և հանրային ուշադրությունից, թեպետ այն շատ մտահոգիչ է երկրի արտաքին ճակատում տիրող քաոսի ֆոնին:

Նիկոլ Փաշինյանը, ինչպես միշտ, երկրի ազգային-պետական հարցերը այս կարևոր առիթով լիարժեք և ամբողջական բարձրաձայնելու փոխարեն, իր ելույթի ¼-րդը կրկին նվիրեց այսպես կոչված նախկինների դեմ պայքարին: Նա նորից չարաշահեց զբաղեցրած պաշտոնը սեփական օրակարգը պնդելու, այլ ոչ թե հայության իրական օրակարգն առավել արդյունավետ առաջ տանելու համար:

Բուն ելույթում բացակայում էր Ադրբեջանի մասին ուղղակի որևէ բացասական հիշատակում կամ դատապարտում: Նիկոլն իր ելույթով հերթական անգամ բացահայտեց, որ պայքարում է մեր դեմ, և ոչ թե Ադրբեջանի:

Սակայն Ալիևի ելույթը կանխատեսելիորեն ամբողջությամբ հակահայկական էր, հակաարցախյան:

Միջոցառման ընթացքում ի պատասխան Ալիևի հակահայ բարբաջանքին, Փաշինյանը արտահերթ խոսեց Ռամիլ Սաֆարովի գործից, ինչի մասին հայկական կողմը պաշտոնական հաղորդագրության մեջ նշել էր, սակայն համապատասխան տեսանյութը չի հրապարակվել:

Դրան ի արձագանք Ալիևը կեղծ զուգահեռ տարավ Սաֆարովի և Վարուժան Կարապետյանի գործերի միջև, ակնհայտ խեղաթյուրելով փաստերը ու պնդելով, թե Վարուժան Կարապետյանին արտահանձնել են Հայաստան, և Հայսատանի նախագահն է ներում շնորհել նրան:

Իրականության մեջ, իհարկե, այս դեպքերի միջև որևէ զուգահեռ լինել չի կարող: Բայց այս ալիևյան սուտը մնաց անպատասխան: Թեպետ քիչ թե շատ տեղյակ մարդկանց հայտնի է, որ Վարուժան Կարապետյանին ներում է շնորհել հենց ֆրանսիական դատարանը 2001 թվականի ապրիլի 23-ին, որից հետո նա ապաստան է ստացել Հայաստանում:

Արդյունքում մենք կորցրեցինք ևս մեկ հնարավորություն մերկացնելու Ալիևի ստերը եվրոպական հեղինակավոր քաղաքական միջավայրում և խայտառակելու նրան:

Մի՞ թե դժվար է հասկանալ, կանխատեսել, սովորել, որ նման հարթակներում Ալիևը ոչ մի առիթ բաց չի թողնում իր ագրեսիվ ու հակահայ օրակարգը առաջ մղելու համար: Ինչու՞ պատշաճ չի պատրաստվում Փաշինյանը: Ո՞ւմ է պետք իր կեղծ օրակարգը:

Հազար եմ ասել, որ Նիկոլին զինեք քաղաքական, պատմական, քարոզչական գիտելիքներով, նոր դրսերում ելույթների թողեք: Մանավանդ, եթե ակնհայտ է, որ բանավեճ է լինելու Ալիևի նման ստախոսի հետ»: