կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-11-17 10:06
Քաղաքական

ԱլԳ գագաթաժողովի հռչակագիրը՝ փակուղում. պատճառը ԼՂ խնդիրն է. «Ժամանակ»

ԱլԳ գագաթաժողովի հռչակագիրը՝ փակուղում. պատճառը ԼՂ խնդիրն է. «Ժամանակ»

«Ժամանակը» գրում է.«Հաջորդ շաբաթ Բրյուսե­լում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի վերջնական հռչակագիրը կրկին հայտն­վել է փակուղում՝ ԼՂ խնդրի պատճառով:

 Մինչ այս պահը պաշտոնա­կան Երևանն ու Բաքուն դեռ համաձայնության չեն եկել հակամարտությանը վերաբե­րող ձևակերպումների շուրջ, այն դեպքում, երբ փաստաթղ­թի մնացյալ տեքստն ամբողջությամբ համաձայնեցված է: «Նախօրեին ԵՄ անդամ բո­լոր 28 երկրների դեսպանները համաձայնության են եկել հռչակագրի շուրջ՝ բացի մեկ պարբերությունից, որը վերա­բերում է տարածաշրջանային հակամարտություններին: ԵՄ անդամ երկրները բաց են թո­ղել այս մասը, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանն ու­զում են տեքստում Լեռնային Ղարաբաղին վերաբերող ձևակերպումներ մտցնել, որոնք ակնհայտորեն հակասում են միմյանց: Ըստ էության, հռչա­կագիրը պատրաստ է, և մի­այն Հայաստանն ու Ադրբե­ջանն են դեռ պայքարում Ղա­րաբաղին վերաբերող ձևակերպումների շուրջ: Բրյուսելում այժմ բավական մտահոգ­ված են: Հարցը կարող է դրա­մայի վերածվել, Սարգսյանն ու Ալիևը միգուցե հրաժարվեն ստորագրել փաստաթուղթը՝ ԼՂ խնդրի շուրջ ձևակերպումների կամ դրանց բացա­կայության պատճառով», - հա­ղորդում է «Ազատությունը»,-գրում է թերթը:

 Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: