կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-18 23:40
Սփյուռք

Եթէ չլինէր Դաշնակցութիւնը, չէր լինի Հայաստանը, ոչ էլ Արցախը

Եթէ չլինէր Դաշնակցութիւնը, չէր լինի Հայաստանը, ոչ էլ Արցախը

Այս տարւայ Մայիս 28 ից յետոյ, ինքնամեկուսացման պայմանների մէջ գտնւելով, չկարողացանք պատշած ձևով տօնել ու յիշել Սարդարաբադի, Ղարաքիլիսայի և ԲաշԱբարանի հերոսամարտերը որոնց շնորհիւ ունենք այսօր մի փոքրիկ Հայաստան:

Վեց դարերի ստրկութիւնից յետոյ, 1915-ի ցեղասպաութիւնից յետոյ, երբ տասնեակ հազարաւոր անտուն ու տեղ, հիւանդ ու անապաստան էր ժողովուրդը, ՀՅԴ իր շուրջ համախմբելով մտաւորականներ, գործիչներ ու իսկական յեղափոխականներ յանձն առած իր ժողովրդի ճակատագիրը, լծւենց կենաց մահու պատերազմի ու յաղթելով անսահման ու բազմատեսակ դժւարութիւններ, Հայ Յեղափոխական Դաշնացութիւնը կերտեց Հայաստանի առաջին Հանրապետութիւնը 1918-ին: Այդ օրւանից մինչև օրս ՀՅԴ իր ամբողջ շարքերով, իր կուսակցական կառոյցով լծւել է հանուն Հայաստանի ու հայութեան օգտակար լինելու աշխատանքի:

Երկու տարիներ Հայաստանի առաջին Հանրապետութիւնը ղեկաւարեց սովի ու հիւադութիւնների դժւարին պայմանների մէջ:

1920ից յետոյ սկսեց կազմակերպել սփիւռքը, հիմնելով դպրոցներ, մշակոյթային կառոյցներր ու հայապահպանման միջոցով նախ հայը պահեց հայ:

1960ական թւականներին, ՀՅԴ-ն եղաւ սփիւռքեան այն քաղաքական ուժը, որ տարբեր ամբիոններից հնչեցրեց հայոց ցեղասպանութեան հարցը, նրան տալով իր արժևորքաղաքական տեղը: Ժընևից Պրուքսէլ, անցնելով Փարիզ, Յունաստան և այլ Եվրոպական երկրներ հասնելով ամերիկաներ, Քանադա ու Հարաւային Ամերիկաներ ճանաչել տալու հայոց դէմ կատարւած ցեղասպանութիւնը: Այս տարիներին և մինչև օրս ՀՅԴ-ն դարձաւ Հայաստանի ու աշխարհով մէկ ցրւած հայութեան անպաշտօն դիւանագիտութեան թևը: Երբ հռչակւեց Հայաստանի երկրորդ հանրապետութիւնը, մեծ խանդաւառութեամբ և բնականաբար հաստատւեց Հայաստան իր կարողականութիւնը և իր տարիներիփորձառութիւնը տրամադրելու հայրենիքին ու հայութեան:

Սակայն շատ շուտ Լևոն Տէր Պետրոսեանի տխրահռչակ հրամանով ստիպւած ՀՅԴ ն թողեց Հայաստանը, որպէսզի ներքին տագնապներ չստեղծւեն երկրի մէջ:

Սակայն աչքը յառած հայրենիքին, մէկ վայրկեան անգամ, Դաշնակցութիւնը չվարանեց իր կազմ ու պատրաստ շարքերը ուղղել դէպի Արցախ, ազատագրելու այն բոլոր տարածքները, որը ևս հայրենիք են մեզ համար: Մանրամասն ու խիզախ կերպով ազատագրւեց Շուշին, Դաշնակցական ջոկատների կողմից, վերջ տալով Ստեփանակերտի վրայ տեղատարափ կրակոցներին:

Այսօր Հայաստանի մէջ ունենք հազարաւոր գաղափարակից ընկերներ: Սփիւքի մէջ ունենք վերջին տեխնոլոգիաները տիրապետողբժիշկ, ինջինեռ, յարաբերական միջոցներին և այլ ու այլ մարզերի մէջ մասնագէտ ընկերներ, որոնց արժէքը եթէ իմացողը և համախմբողը լինէր, աշխարհի ամենայ ուժեղ ազգերից մէկը կարող էինք դառնալ:

Այո, հստակ կարող ենք ասել թէ` եթէ չլինէր Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, չէր լինի մեր այսօրայ փոքրիկ ու չքնաղ Հայաստանը:

Եթէ չլինէր Հայ Յեղափոխան Դաշնակցութիւը, չէր լինի այսօրւայ Արցախը և իր աննման տղերքը,որ Վահան դարձած ծառացել են թշնամու առջև:

Բարեբախտաբար կայ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, որ իր ողջ կառոյցով կազմ ու պատրաստ ծառայում է հայութեան ու հայ ժողովրդին աշխարհի մէջ ամեն տեղ: Դեռ շատ անելիքներ ունի Դաշնակցութիւնը, քանի դեռ կան Հայաստանի մէջ անարդարութիւն, աղքատութիւն, սոցեալական անհաւասարութիւն, տնտեսական դժւարութիւն: Սփւռքի մէջ համայնքերի պաշտպանութիւն, հայ դատի հետապնդում և անվարան առօրեայ պաքար ձուլման և ապաքաղաքացման դէմ:

Դաշնակցութիւնը չի մօռացել նաև Արևմտահայաստանը: Այո, վստաաբար դեռ շատ անելիք ունի Հայ Յեղափոխաան Դաշնակցութիւնը:

Մարիեթ Կարապետեան
Ֆրանսիա