| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԿԺԴՀ-ն պայթեցրել է Քեսոնում գտնվող կապի միջկորեական գրասենյակը, որը բացվել էր 2018 թվականի ապրիլին. այս մասին գրում է Yna- ն, նշելով՝ 19 ամիս անց շենքը կողմերի միջև հարաբերությունների վատթարացման պատճառով, դատարկվել էր:
«Հյուսիսային Կորեան 14: 49-ին պայթեցրել է Gaeseong միջկորեական համատեղ գրասենյակի շենքը», - ասված է միավորման նախարարության հաղորդագրությունում։
Նշվում է՝ տուժածների մասին դեռևս մանրամասներ չեն հաղորդվում։ Այս պահին դեպքի վայրում ծխի կուտակում է, հրդեհ է սկսվել:
Հարավային Կորեայի զինված ուժերը բարձր պատրաստության են բերվել ԿԺԴՀ-ի նման արարքից հետո:
Կորեայի միավորման նախարարը հստակեցրել է, որ Հյուսիսային Կորեան նախապես պլանավորել է պայթյունը և բացահայտ հայտարարել է դրա մասին. դեպքից մի քանի օր առաջ ԿԺԴՀ առաջնորդի քույրը՝ Կիմ Յո Չժոնն, ասել է՝ միջկորեական հանգույցն անպետք է:
Պարզաբանվում է՝ պայթյունը տեղի է ունեցել ԿԺԴՀ-ի՝զորքերը ապառազմականացված սահմանային շրջաններ ուղարկելու վերաբերյալ ծրագրերի մասին լուրից հետո. Փհենյանը մտադրվել է ամրապնդել սահմանը հարավային հարևանների հետ:
Տեսանյութն՝ այստեղ.