| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հարավային եւ Հյուսիսային Կորեաների սահմանի ապառազմականացւած գոտում, այսօր կայացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը: Տեղեկացնում է CNN-ը:
Թրամփը հանդիպման վայր է ժամանել Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի ուղեկցությամբ եւ ավելի քան մեկ ժամ սպասել է Կիմ Չեն Ընի ժամանմանը:
Ապառազմականացված գոտում ձեռքսեղմումից հետո երկու առաջնորդները հատել են Հյուսիսային Կորեայի սահմանը: Այսպիսով Թարամփը դարձել է ԱՄՆ առաջին նախագահը, ով երբեւէ ոտք է դրել Հյուսիսային Կորեա;
«Սահմանից այն կողմ ոտք դնելն ինձ համար մեծագույն պատիվ է: Մեծ առաջընթաց է գրանցվել: Մեր միջեւ հիանալի բարեկամություն է հաստատվել»,- ասել է Թրամփը՝ շնորհակալություն հայտնելով Հիւսիսային Կորեայի առաջնորդին այդքան արագ արձագանքելու համար՝ ընդգծելով, որ հանդիպման համար նրան դիմել է երեկ:
Լրագրողների այն հարցին, թե արդյոք Կիմ Չեն Ընը ԱՄՆ կայցելի, Թրամփը պատասխանել է, որ ինքը նրան հենց հիմա էլ կհրավիրի:
Ընն էլ իր հերթին ասել է, որ Թրամփի՝ որպոս առաջին ԱՄՆ նախագահ Հյուսիսային Կորեայի սահմանից ներս ոտք դնելը վկայում է անցյալի լարվածությունը նւազեցնելու եւ նոր ապագա կառուցելու պատրաստակամության մասին:
Նշենք, որ երկու առաջնորդների հանդիպումն անց է կացվում Կորեական թերակղզում խաղաղություն հաստատելուն ուղղված համատեղ ջանքերի շրջանակում: Նրանց նախորդ հանդիպումը, որը կայացել էր Վիետնամի մայրաքաղաք Հանոյում, անսպասելի ընդհատվել էր: Նրանց չէր հաջողվել համաձայնության գալ բանակցային թեմաների շուրջ: