Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մայրաքաղաք Վաշինգտոնի (ընդգրկում է Կոլումբիայի շրջանը և Վիրջինիայի ու Մերիլենդի որոշ մասեր) հայկական համայնքը Բոստոնի, Ֆրեզնոյի, Դետրոյտի և Լոս-Անջելեսի համայնքներից ավելի փոքր է, սակայն այստեղ են գտնվում երկու հայկական եկեղեցիներ։ 80 տարուց ավելի այստեղ գործում է Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի Վաշինգտոնի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցին. այս մասին նշված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
Երկար տարիներ այս եկեղեցու հոգևոր հովիվն էր Վրթանես քահանա Քալաջյանը, ապա Հովսեփ քահանա Կարապետյանը, որոնց ջանքերի շնորհիվ Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցին դարձել է կենսական նշանակության կրոնական և կրթական կենտրոն վաշինգտոնահայ համայնքի համար։ Եկեղեցու կազմում գործում է կիրակնօրյա դպրոց, կազմակերպվում են ազգային ուտեստների փառատոններ, դասախոսություններ և հայապահպանությանն ուղղված այլ միջոցառումներ։ Եկեղեցու կառույցը մշտապես նորոգվում է, իսկ հարդարումն ու դիզայնն անընդհատ բարելավվում են։ Վերջերս եկեղեցու սրբապատկերների շարքում իրենց տեղը գտան Վարդան Գասպարյանի հեղինակած երեք նոր սրբապատկերներ, որոնցում պատկերված են Տրդատը, Հռիփսիմեն և Գրիգորը (լուսանկարը՝ Սևակ Բալյանի)։
Ավելին, անգամ երբ ՔՈՎԻԴ19 համավարակի հետևանքով եկեղեցու դռները փակ են հավատացյալ համայնքի առաջ, Հովսեփ քահանան շարունակում է կիրակնօրյա պատարագներ մատուցել ուղիղ հեռարձակմամբ։