|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Նոյեմբերի 8-ին Հռոմի քաղաքապետարանի «Մետաքսի ճանապարհներ» նախագծի շրջանակներում` Բրասկի թանգարանում, տեղի է ունեցել «Դվին` հայկական մայրաքաղաք Եվրոպայի եւ Ասիայի միջեւ» ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը, որն իրականացրել են Հռոմի քաղաքապետարանի մշակութային ժառանգության գլխավոր վարչության պետ Ումբերտո Բրոկոլին եւ Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը:
Միջոցառմանը ներկա են եղել Իտալիայի խորհրդարանի պատգամավորներ, երկրում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, մշակույթի եւ արվեստի, հայ համայնքի ներկայացուցիչներ. տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Իր ելույթում Ումբերտո Բրոկոլին նշել է, որ «Հռոմի համար պատիվ է ներկայացնել հայկական հարուստ ժառանգության մի կարեւոր մասնիկ, որը սերտորեն շաղկապված է հռոմեացիների հետ»:
Թանգարանի երեք ցուցասրահներում ներկայացված են Դվինի հարուստ պատմամշակութային` ճարտարապետական, տնտեսական եւ հոգեւոր արժեքները: Դրանք այցելուներին պատկերացում են տալիս ոչ միայն Դվինի, այլ Հայաստանի մեկ այլ` արվեստների եւ մշակույթի հռչակավոր պատմական մայրաքաղաք Անիի մասին:
Ցուցահանդեսը գործելու է մինչեւ 2012թ. հունվարի 29-ը: