կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-09 18:37
Առանց Կատեգորիա

Այս ընթացքում ԱԻՆ-ում ունեցել ենք 35 վարակակիր, որոնցից 20-ը բուժվել է. Ցոլակյան

Այս ընթացքում ԱԻՆ-ում ունեցել ենք 35 վարակակիր, որոնցից 20-ը բուժվել է. Ցոլակյան

Արդեն մի քան ամիս է, որ մեր ժողովուրդը պայքարում է անտեսանելի թշնամու՝ կորոնավիրուսի դեմ: Այս մասին, այսօր՝ հունիսի 9-ին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Նրա խոսքով, այս ընթացքում ԱԻՆ 911 ծառայության կողմից սպասարկվել է միայն կորոնավիրուսով պայմանավորված 2264 ահազանգ: Մեր քաղաքացիներից 244-ին տրվել է համապատասխան տեղեկատվություն, 983-ին տրվել է բժշկական խորհրդատվություն987-ին՝ հոգեբանական աջակցություն: Իմ հանձնարարությամբ ԱԻՆ հոգեբանական ծառայությունն անցել է հեռավար ծառայության: Այսինքն քաղաքացիները կարող են հոգեբանական աջակցություն ստանալ տեսակապի միջոցով՝ զանգելով 911»,-ասաց Ցոլակյանը՝ հավելելով, որ ԱԻՆ ծառայությունների աշխատակիցների թիվը կրկնապատկվել է, իսկ 911 ծառայությունը գործում է շուրջօրյա:

«119 փրկարարներ համատեղ ծառայություն են իրականացնում ոստիկանների եւ առողջապահության նխարարության աշխատակիցների հետ՝ այցելելով մեկուսացման մեջ գտնվողն մեր հայրենակիցներին: 20 փրկարարական հաշվարկ ներգրավված է ողջ երկրում ազդարարման աշխատանքներին: Հանրապետությունում իրականացվել է շուրջ 47 հազար վարակազերծման աշխատանքներ:

Ցավոք մեր համակարգում եւս կան վարակակիրներ, որոնք վարակվել են իրենց հարազատներից: Այս ընթացքում ունեցել ենք 35 վարակակիր, որոնցից 20-ը բուժվել եւ վերադարձել են շարք: Նրանցից 15-ը դեռ գտնվում են բուժման մեջ: Ունենք 82 ինքնամեկուսացված»,-ասաց նախարարը՝ ընդգծելով, որ ցանկացած դեպքում՝ բոլորը կարող են զանգել 911, եթե ունեն աջակցության, օժանդակության կարիք: