|
Փոխարժեքներ
04 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.98 |
| EUR | ⚊ | € 421.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.5639 |
| GBP | ⚊ | £ 492.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.54 |
Սոչիում արտակարգ իրավիճակի նախազգուշացում է տրվել շոգի պատճառով. նախալեռնային գոտում 37 աստիճան տաքություն է սպասվում՝ ըստ Ցելսիուսի: Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ քաղաքի վարչակազմին հղումով։
Մասնավորապես, նշվում է՝ Սոչիում կորոնավիրուսի համավարակի պայմանների բարելավման ֆոնին շաբաթ բացվել են ամառային սրճարանները, ափամերձ հանգստավայրերը և այգիները: Մեկնարկել է նաև շատրվանների գործարկման ժամանակահատվածը, որը համընկել է քաղաքում տիրող շոգերի հետ:
«Արտակարգ նախազգուշացում: Առաջիկա ժամերին Սոչիի նախալեռնային գոտում ուժեղ շոգ է ակնկալվում: Օդի ջերմաստիճանը տեղ-տեղ կհասնի + 37 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի»,- ասվում է վարչակազմի հաղորդագրությունում։
Ըստ ՌԴ ԱԻՆ շրջանային վարչության տվյալների՝ Կրասնոդարի երկրամասում 4-րդ կարգի բարձր հրդեհավտանգ իրավիճակ է դիտվում: