|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը, պատշգամբից դիմելով ոչ մեծ ամբոխի, որը հավաքվել էր Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի հրապարակու, հավատացյալներին հորդորել է պահպանել անվտանգության նախազգուշական միջոցառումները և չուրախանալ ժամանակից շուտ:
«Մենք դեռ պետք է պահպանենք սահմանված կանոնները, քանի որ դրանք կօգնեն մեզ խուսափել վիրուսի նոր բռնկման հավանականությունից», - ասել է Հռոմի պապը. հայտնում է BBC-ն:
Ավելի վաղ, Վատիկանի Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ Վատիկանում չի մնացել COVID-19 հիվանդության ոչ մի դեպք:
Նշենք, որ Իտալիան մտել է կորոնավիրուսի դեմ պայքարի վերջին փուլ և թույլ է տվել, որ իր քաղաքացիները ճանապարհորդեն երկրով մեկ և բացեն սահմանները մի շարք երկրների համար: Վերագործարկվել են խանութները, սրճարանները և ռեստորանները, ինչպես նաև տուրիստական տեսարժան վայրերը: