Այսօր շրջակա միջավայրի համաշխարհային օրն է։ Ջուրը, օդը, կենսական նշանակություն ունեցող կլիման բնության պարգևն են մեզ։Այս տարվա թեման կենսաբազմազանությունն է։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։
«Այսօր շրջակա միջավայրի համաշխարհային օրվա առթիվ մենք տուրք ենք տալիս մայր բնությանը։
Հայաստանը, գտնվելով կենսաբանական ու աշխարհագրական տարբեր գոտիների հատման կետում, աչքի է ընկնում իր հարուստ կենսաբազմազանությամբ և տարատեսակ էկոհամակարգերով։ Իսկ դուք գիտե՞ք, որ Խոսրովի անտառի հարևանությամբ գտնվող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը գործակցում էր ԱՄՆ անտառային ծառայության հետ տեղական ծառերի տնկարան ստեղծելու շուրջ։ Ավելին, 2017թ․ ՀՀ-ում ԱՄՆ այն ժամանակվա դեսպանն այնտեղ տնկեց հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված ծառ»։