Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գիտնականները որոշել են ստուգել այն հիպոթեզը, ըստ որի՝ սառը կլիմայում կենդանիների չափսերը, որպես կանոն, հասնում են մեծ չափսերի: Նրանք իրենց հետազոտությունը կապել են գլոբալ տաքացման հետ եւ փորձել պատասխանել այն հարցին, թե արդյոք կենդանիների չափսերը կմեծանան ջերմաստիճանի բարձրացման դեպքում. այս մասին գրում է Popmech-ը:
Մասնավորապես, նշվում է՝ հետազոտության օբյեկտ են դարձել սպիտակ ոտքերով ծովախոզուկները, որոնք ԱՄՆ-ում ամենատարածված կենդանիներից են։
Հետազոտության արդյունքում գիտնականները հայտնաբերել են, որ այդ կենդանիները ժամանակի ընթացքում փոքրանում են: Սահմանվել է նաև, որ ծովախոզուկները սառը կլիմայում դառնում են երկար, եւ դրանց զանգվածը մեծանում է, իսկ տաք փոփոխության դեպքում հակառակ արդյունքն է լինում:
Այնուամենայնիվ մյուս կողմից՝ օրինակ, քաղաքներում դրանց չափսերն այլ կերպ են փոխվել: Մասնավորապես, կենդանում մարմնի զանգվածը նախկինի պես է մնացել, բայց երկարությունն է նվազել: Նման փոփոխությունները գիտնականները բացատրում են քաղաքային միջավայրի՝ կենդանու վրա բարդ ազդեցությամբ:
Ինչ վերաբերում է երկարությանը, ապա սա կապված է այն փաստի հետ, որ ծովախոզուկներին այդպես հեշտ է թաքնվել մարդկանցից:
Ի վերջո՝ հանգելով մի շարք եզրահանգումների՝ հետազոտության համահեղինակներից Ռոբերտ Գուրալնիկն այն կարծիքին է, որ նման փոփոխությունները չի կարելի ուղղակիորեն կապել գլոբալ տաքացման հետ, և պետք է վերլուծել այլ կաթնասունների մոտ մարմնի չափսերի փոփոխությունները: