կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-03 23:09
Քաղաքական

Կամաց-կամաց թագավարակի շուրջը ԱՀԿ-ի ստեղծած առասպելաբանությունը փլվում է. Ա. Այվազյան

Կամաց-կամաց թագավարակի շուրջը ԱՀԿ-ի ստեղծած առասպելաբանությունը փլվում է. Ա. Այվազյան

Պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը գրում է.

«Կամաց-կամաց թագավարակի շուրջը ԱՀԿ (ВОЗ)-ի ստեղծած առասպելաբանությունը փլվում է։ Երեկ Մոսկվայի քաղաքապետարանում խոստովանել են, որ «Covid-19»-ով վարակվելու առաջին դեպքերը Մոսկվայում եղել են դեռևս հունվարին։ Այնինչ մինչ այժմ պաշտոնապես ենթադրվում էր, որ Մոսկվայում առաջին դեպքը գրանցվել է մարտի 1-ին՝ այն իբր Իտալիայից իր հետ բերել էր ոմն Դավիթ Բերովը։

Իր հերթին այս խոստովանությունը նշանակում է, որ Հայաստանում ևս թագավարակի նոր (թե՞ հին) տեսակը թափանցած պետք է լիներ շատ ավելի վաղ, քան իբր փետրվարի 28-ին գրանցված առաջին դեպքն Իրանից ժամանած ՀՀ քաղաքացու մոտ։ Հետաքրքիր է նաև Հայաստանում և Ռուսաստանում «Covid-19»-ի առաջին դեպքերի գրանցման գրեթե ճշգրիտ համընկնումը, որը խիստ կասկածելի է։ Ամեն դեպքում թագավարակի տարածման ժամանակը Ռուսաստանում (ըստ այդմ՝ նաև հետխորհրդային տարածքում) թեկուզ երկու ամսով ավելի վաղ տեղափոխելու պարագայում ծագում է հազար ու մի հարց, որոնք քարը քարին չեն թողնում ներկա կեղծաճարակի մասին ԱՀԿ-ի տեսությունից։

Հ. Գ. Իրականում սա էլ ամբողջ ճշմարտությունը չէ, քանի որ բազմաթիվ այլ փաստեր կան առ այն, որ նմանատիպ վարակը տարածված էր Ռուսաստանում տակավին 2019 թ. աշնան վերջին, իսկ, այլ հավաստի տեղեկություններով, այն առկա էր ԱՄՆ-ում տակավին 2019 թ. ամռանը։ Այդ մասին տե՛ս, մասնավորապես, Ս. Կուրղինյանի հետևյալ հանգամանալից երկու հաղորդումները (հաղորդում 1, հաղորդում 2)»: